hetq.am: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է։ Այս մասին հարցին ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 5-ին հայտնել է, որ 5 դեպքով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Որպես կասկածյալ հարցաքննվելիս, ըստ ԱԱԾ-ի, Վերմիշյանը խոստովանել է հանցագործության կատարումը:

ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են նաև, որ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը բավարարվել է, սակայն նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել։

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Վահագն Վերմիշյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Շարունակությունը՝ hetq.am-ում