Վարկային արձակուրդ են ստացել 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձինք |armenpress.am|
12:46 - 06 մայիսի, 2020

Վարկային արձակուրդ են ստացել 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձինք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում մայիսի 5-ի դրությամբ վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ճգնաժամային առաջին օրերից շատ ինտենսիվ կերպով քննարկվում էր, և կային առաջարկներ, որ կառավարությունը որոշմամբ բանկային համակարգին պարտադրի տալ վարկային արձակուրդներ: «Եվ ես հայտնել եմ իմ սկզբունքային դիրքորոշումը, որ վարչական որոշմամբ այդպիսի լուծումների չի կարելի գնալ, որովհետև դա կբերի մեր ֆինանսական համակարգի կայունության էական խաթարման: Եվ մենք այս թեմայով առանց որևէ վարչական լծակի, մշտապես հաղորդակցության մեջ ենք եղել Կենտրոնական բանկի հետ, որը հաղորդակցություն է ապահովել նաև առևտրային բանկերի հետ: Եվ ուրախ եմ արձանագրել, որ մայիսի 5-ի դրությամբ վարկային կազմակերպությունները և բանկերը վարկային արձակուրդ են տվել ավելի քան 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց»,-ասաց Փաշինյանը:

Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել