Վարչապետը կարևոր հայտարարությամբ հանդես կգա․ Տիգրան Ավինյան |civilnet.am|
20:45 - 15 մարտի, 2020

Վարչապետը կարևոր հայտարարությամբ հանդես կգա․ Տիգրան Ավինյան |civilnet.am|

civilnet.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսի համաճարակի դեմ իրականացվող միջոցառումների մասին։ Նա ասաց, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում մշտական կապի մեջ է եղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ։

«Հիմնական մարդաշատ միջոցառումները, որ նախատեսված են եղել Էջմիածնում, չեղարկվել են»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ վարչապետն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա։

Ըստ Ավինյանի՝ առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ռապիդ թեստեր, որոնք 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու նախնական հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ։ Ստուգումներն իրականացվելու են անցակետերում, Զվարթնոց օդանավակայանում։

Ավինյանը խոսեց կառավարության աշխատակիցների աշխատանքը հեռակա կազմակերպելու մասին, հատկապես 60-ն անց մարդկանց և հղիների։

Նա հիշեցրեց, որ այսօր տեղի է ունենալու թռիչք Հռոմից, 21:30-Ին, Հայաստան կբերվեն մեր հայրենակիցները։ Նրանք Հայաստան հասնելուն պես կգտնվեն 14-օրյա կարանտինում։

«Տեղյակ եմ, որ մեր որոշ հայրենակիցներ, իմանալով այս կարանտինի մասին, փորձել են այլ ճանապարհով վերադառնալ։ Ուզում եմ ասել, որ բոլորը, ովքեր եղել են Իտալիայում, պետք է կարանտինի ենթարկվեն»,- ասաց Ավինյանը՝ հայցելով այդ քաղաքացիների ներողամտությունը և նշելով, որ հանրային առողջությունը ամեն ինչից վեր է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել