Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև ամիսը մեկ աղմկահարույց կոռուպցիոն դեպք բացահայտելու խնդիր չի դրվել, չի դրվում և չի էլ դրվի. Ա.Վանեցյան |tert.am|
08:20 - 15 հունիսի, 2019

Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև ամիսը մեկ աղմկահարույց կոռուպցիոն դեպք բացահայտելու խնդիր չի դրվել, չի դրվում և չի էլ դրվի. Ա.Վանեցյան |tert.am|

tert.am: Ես Ձեզ հավաստիացնում եմ քաղաքական ղեկավարության կողմից, ի դեմս վարչապետի՝ ԱԱԾ-ի առջև նման խնդիր չի դրվել, չի դրվում և կարծում եմ չի էլ դրվի. Shantnews-ին տված հարցազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղին են այն մեկնաբանությունները, որ ԱԱԾ-ի առջև խնդիր է դրված ամիսը մեկ աղմկահարույց կոռուպցիոն դեպք բացահայտել:

«Մենք գործում ենք սովորական ռեժիմով, տեղեկատվությունն ստանում ենք, ստուգում ենք, եթե հաստատվում է, գնում ենք իրացման և բացահայտում ենք, եթե տեղեկատվություն չստացվի, չեմ կարող ամիսը մեկ ժամանակացույց դնել ու ասել՝ գտեք, դա կանխատեսել հնարավոր չէ»,-ասաց նա:

Ըստ Վանեցյանի՝ կոռուպցիոն բացահայտումներ սպասվում են միշտ, ինչն անխուսափելի է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել