Վարչապետն Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել
08:22 - 05 սեպտեմբերի, 2019

Վարչապետն Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է Առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Հակոբ Ավագյանին նշանակել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար», –ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ազատվել էր աշխատանքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել