Վրաստան-Թուրքիա սահմանի Սարփի անցակետը կփակվի |aliq.ge|
18:34 - 14 մարտի, 2020

Վրաստան-Թուրքիա սահմանի Սարփի անցակետը կփակվի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների համատեղ որոշմամբ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, Սարփիի անցակետը ժամանակավորապես կփակվի:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, նշված սահամնափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Հատկանշական է, որ Թուրքիայի հետ օդային ելումուտը սովորական ռեժիմով կշարունակվի, ինչպես նաև սովորական աշխատանքը կշարունակվի Վալեի և Կարծախի անցակետերում:

Հիշեցնենք,  որ Վրաստանը փակել է ավիահաղորդակցությունն Իրանի, Չինաստանի, Իտալիայի, Հայաստանի, Ադրբեջանի հետ: Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից ժամանած քաղաքացիները պետք է 14-օրյա կարանտին անցնեն, կամ ներկայացնեն կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել