Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձը կանխելիս վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
23:16 - 30 մարտի, 2020

Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձը կանխելիս վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի մարզում հակառակորդի գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 
«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,-գրել է Ստեփանյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել