Ցուկերբերգը պատմել է նոր՝ «գաղտնիության վրա կողմնորոշված» սոցցանցի մասին |news.am|
05:33 - 01 մայիսի, 2019

Ցուկերբերգը պատմել է նոր՝ «գաղտնիության վրա կողմնորոշված» սոցցանցի մասին |news.am|

news.am: Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատմել է նոր՝ «գաղտնիության վրա կողմնորոշված» սոցցանցի մասին, ներառյալ՝ Messenger-ում խոսակցությունների միջանցիկ կոդավորումը ու WhatsApp-ում անվտանգ գրառումները, որոնք կարող են միայն ընկերները տեսնել։

AP-ը հայտնում է, որ նոր գործառույթները այն ռազմավարության մասն են, որն ուղղված է Facebook-ի քննադատների, կարգավորիչների եւ մրցակիցների աճող թվին դիմակայելու համար։

«Ես հասկանում եմ, որ շատերը վստահ չեն, որ մենք լրջորեն ենք վերաբերում դրան»,- ասել է նա՝ հավելելով․ «Մենք ձգտում ենք դա լավ անել եւ նոր էջ բացել մեր արտադրանքների համար»։

Վերջին տարիներին Ցուկերբերգը եւ նրա տեղակալ Շերիլ Սանդբերգը բազմիցս ներողություն են խնդրել Facebook-ի անընդհատ աճող անհաջողությունների համար՝ կապված գաղտնիության, տվյալների չարաշահման եւ անվտանգության խնդիրների հետ։ Անցյալ շաբաթ ընկերությունը հայտարարել էր, որ երեք միլիարդ դոլար է տրամադրում Դաշնային առեւտրային հանձնաժողովի հնարավոր տուգանքի համար, որը սահմանվում է գաղտնիության խախտման դեպքում։

Այս ամենի ֆոնին Ցուկերբերգն իր ուշադրությունը կենտրոնացնում է Facebook-ի ապագայի վրա՝ ընդգծելով հաղորդագրությունների մասնավոր փոխանակումները եւ Facebook-ի դերը «խմբավորումներում»։

Facebook-ի վերամշակված հավելվածը եւ դեսքթոփի համար կայքի տարբերակը մասնավոր խմբերին տեղավորում են էջի կենտրոնում։ Ավելի քան 400 միլիոն օգտատերեր ներառված են խմբերում կամ նման գաղափարներ ունեցող մարդկանց միավորող ֆեյսբուքյան էջերում։ Ցուկերբերգի խոսքերով, դիզայնի թարմացումը նախատեսված է այնպես, որ հեշտ լինի շփվել ինչպես խմբերի, այնպես էլ առանձին ընկերների հետ։ Ցուկերբերգը նշել է, որ «ապագան անձնական հարց է»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել