Փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ քայլերը սկսված են. երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել. Տաթևիկ Ռևազյան |aysor.am|
08:07 - 15 հուլիսի, 2019

Փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ քայլերը սկսված են. երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել. Տաթևիկ Ռևազյան |aysor.am|

aysor.am: Փոքր ավիացիայի զարգացման քայլերն արդեն սկսվել են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել: Այս տարվա ընթացքում օդապարիկ էլ ենք գրանցել: Քայլերն արդեն սկսվել են», - ասաց նա:

Ռևազյանն ընդգծեց, որ այս ոլորտում կան խնդիրներ, քանի որ քաղավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, մինչդեռ այս պահին քաղավիացիան փորձում է վեր հանել առկա խնդիրները և գտնել լուծումներ: Ռևազյանը, մասնավորապես, ընդգծեց, որ նախատեսվում են օրենքով փոփոխություններ կատարել:

«Մեր առաջարկը պատրաստ է. գերթեթև՝ մինչև 450 կգ, օդանավերի հետ կապված օրենքը փոխենք: Հիմա ՀՀ-ում այդ օդանավերը գրեթե անհնար է գրանցել», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել