Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրա հետ կոնտակտավոր 11 անձինք մեկուսացվել են |tert.am|
20:56 - 27 մարտի, 2020

Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրա հետ կոնտակտավոր 11 անձինք մեկուսացվել են |tert.am|

tert.am: Մեր որոշ աշխատակիցներ՝ շփվելով բնակչության հետ, հնարավոր է, որ իրենք դառնան վիրուսակիր և վարակվեն: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:

«Մենք ունենք այդպիսի մեկ դեպք: Երևան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է, բուժման փուլում է գտնվում, բայց նաև նրա հետ ունենք կոնտակտավոր մարդիկ»,- ընդգծեց նա:

Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին վարակակիրի հետ 11 ակտիվ կոնտակտավորները մեկուսացված են:

Նա նշեց, որ բոլոր ստորաբաժանումներում օրը երեք անգամ ջերմաչափում է արվում, երկու անգամ իրակնացվում է տարածքների վարակազերծման աշխատանքներ: «Մենք նույնիսկ գնացինք նրան, որ հերթափոխերը, որոնք իրար պետք է փոխարինեն, իրար չհանդիպեն, որ շփում չլինի: Այս ուղղությամբ աշխատանքները տարվում են հստակ, որ մենք կարողանանք մարտունակ ստորաբաժանումներ ունենանք»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել