Քաղաքական կամքը վճռական նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարում. Էջմիածնի քաղաքապետ |24news.am|
11:42 - 24 հուլիսի, 2019

Քաղաքական կամքը վճռական նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարում. Էջմիածնի քաղաքապետ |24news.am|

24news.am։ «Տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման նպատակով մեխանիզմների ներդնում. միջազգային փորձը եւ հետագա զարգացումը» թեմայով համաժողովի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կարծիք է հայտնել, որ քաղաքական կամքը վճռական նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարում։

Ըստ քաղաքապետի՝ քանի դեռ չի փոխվել կոռուպցիոն մտածողությունն ինչպես ՏԻՄ, այնպես էլ իշխանության կենտրոնական մարմինների մակարդակով, հաջողություն չի լինի։

«Այսօր տեղերում կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը վստահության լիակատար բացակայությունն է տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հանդեպ։

Պետք է հաշվի առնել, որ հենց ՏԻՄ նեկայացուցիչների հետ շփվելիս են քաղաքացիները որոշակի վերաբերմունք կազմում ընդհանրապես իշխանությունների հանդեպ»,- ասել է Դիանա Գասպարյանը, ապա հավելել, որ, բացի մթնոլորտի փոփոխությունից և քաղաքական կամքից, հարկավոր են նաև օրենսդրական փոփոխություններ, կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրում։

Էջմիածնի քաղաքապետը նաև հավաստիացրել է, որ քաղաքապետարանն ընթանում է հաշվետվողականության բարձրացման ճանապարհով։

«Անհրաժեշտ ենք համարում քաղաքապետարանն ազատել փոքր խնդիրներից և կենտրոնանալ ընդհանուր քաղաքականության մշակման վրա»,- ասել է Դիանա Գասպարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել