Օդի փողը հանելու և սակագների վերանայման դեպքում 2020-ի ամռանը  երկու ավիաընկերություն մուտք կգործի․ Տաթևիկ Ռևազյան
08:27 - 15 հուլիսի, 2019

Օդի փողը հանելու և սակագների վերանայման դեպքում 2020-ի ամռանը երկու ավիաընկերություն մուտք կգործի․ Տաթևիկ Ռևազյան

ՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Այստեղ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված: Բարձր են և Զվարթնոցի սակագները, և օդի գինը՝ 10 հազար դրամ: Դա փոքր գումար չէ», - ասաց Ռևազյանը՝ հավելելով. «Ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար»:

Նա ընդգծեց, որ RainAir և WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխությունները հանվեն և Զվարթնոցն էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել:

Ռևազյանը նկատեց, որ այս ընկերությունների կողմից ունի նաև գրավոր համաձայնագիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել