Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի սիգի բիզնեսի մասին |lragir.am|
08:47 - 24 հուլիսի, 2019

Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի զոքանչի սիգի բիզնեսի մասին |lragir.am|

lragir.am: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հրավիրած ասուլիսում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է այն տեղեկություններին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին է պատկանել սիգ ձուկ արդյունահող ու արտահանող ընկերությունը:

Հարցին, թե ոստիկանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս դեպքի առնչությամբ, Օսիպյանը պատասխանեց. «Նախկին ոստիկանապետի առնչության վերաբերյալ ոստիկանությունը որևէ փաստ չունի: Իրականացնում ենք համապատասխան ուսումնասիրություններ: Նաև տեղեկացված եմ, որ նախքաննության մարմինը վարույթ է իրականացնում այդ մասով»:

Ըստ Օսիպյանի՝ սիգի ապօրինի որսն ու վաճառքը հանրապետության ողջ տարածքում մտահոգում է բոլորին: Տարիներ շարունակ ոստիկանությունը պայքար է մղել դրա դեմ, այսօր նույնպես, ըստ ոստիկանապետի, պայքարում են: Բայց պայքարը միայն ոստիկանության ուժերով չի սահմանափակվում:

Հարցին, թե շահերի բախում չի տեսնո՞ւմ, երբ տարիներ շարունակ ոստիկանությունը պայքար է մղել, բայց ոստիկանության պետի զոքանչը սիգ որսացող խոշոր ընկերության սեփականատերն է, Օսիպյանը պատախասնեց, որ տեղեկացված չի եղել, թե նախկինում ինչ է եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել