Օսիպյանն ինքն է որոշել ազատվել աշխատանքից․ Վլադիմիր Կարապետյան |24news.am|
11:09 - 08 հոկտեմբերի, 2019

Օսիպյանն ինքն է որոշել ազատվել աշխատանքից․ Վլադիմիր Կարապետյան |24news.am|

24news.am: Նախկին ոստիկանապետ, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Այս մասին նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,– նշված է վարչապետի որոշման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել