Օրենքի բացակայության հետևանքով սեփականատիրոջ իրավունքները զանգվածաբար խախտվել են, իսկ ՄԻՊ գնահատականը եղել է բացասական. Արման Թաթոյան |shantnews.am|
07:33 - 07 հոկտեմբերի, 2019

Օրենքի բացակայության հետևանքով սեփականատիրոջ իրավունքները զանգվածաբար խախտվել են, իսկ ՄԻՊ գնահատականը եղել է բացասական. Արման Թաթոյան |shantnews.am|

shantnews.am։ ԱԺ-ում մեկնարկել են խորհրդարանական լսումներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ: Թեման առնչվում է «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին»:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր խոսքում նշել է, որ թեև երկու տարածքների մասին են խոսելու, բայց խնդիրը համընդհանուր է նաև մյուս թաղամասերի համար:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը, ով վարում էր լսումները, հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը համաժողովի մասնակցելու պատճառով չի կարող ներկա գտնվել:

Լսումների ընթացքում նախատեսվում են հանրային սեկտորի ներկայացուցիչների հարցերը, որոնց կպատասխանի ՄԻՊ Արման Թաթոյանը, որից հետո ներկաներին կտրվի ելույթի հնարավորություն:

«Երբ այս գործընթացն սկսվեց, առաջին օրվանից աշխատել եմ ՀՀ ՄԻՊ առաջին, երկրորդ պաշտպանի օրոք, ինքս մասնակցություն եմ ունեցել ՄԻՊ-երի ելույթների կազմմանը, խնդիրներին տեղյակ եմ, բազմաթիվ այցեր եմ ունեցել բնակարաններ, շատերիդ ճանաչում եմ և կարծում եմ, որ խնդիրները, որ կներկայացնենք, բխում են հենց այդ իրավիճակներից»,-ասել է Արման Թաթոյանը:

Նա խոսել է նաև սեփականության իրավունքի, սեփականության տնօրինման ազատության մասին:

«Օրինակ՝ Երևանի կառուցապատման ծրագրով պարբերաբար առաջ է եկել քաղաքացիների բնակարանները, շինությունները հասարակական կարիքների համար վերցնելու անհրաժեշտություն: Առանձին օրենք, որը պետք է վերաբերեր հատկապես այդ գործընթացին, այդպես էլ չի եղել, դրա բացակայության հետևանքով զանգվածաբար խախտվել են սեփականատիրոջ իրավունքները, իսկ ՄԻՊ գնահատականը եղել է բացասական»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել