1889 քաղաքացի տուգանվել է |lragir.am|
14:29 - 28 մարտի, 2020

1889 քաղաքացի տուգանվել է |lragir.am|

lragir.am: Մարտի 28-ի ժամը 12։00 դրությամբ ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Ավտոմեքենաներում սահմանված քանակից ավելի անձանց տեղափոխելու պարագայում 1843 դեպքով ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից։ Իսկ 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական տույժերի՝ ավելի ուղևոր տեղափոխելու համար»,- ասաց նա։

Ըստ փոխոստիկանապետի՝ ոստիկանությունը վարչական տուգանքների մասով իր գործողությունները կատարել է օրենքի սահմաններում։ «Ինչ վերաբերում է նախազգուշացմանը, հետո տուգանելուն, դուք բոլորդ կհիշեք, որ մինչև 16։00-ն մենք խնդրեցինք մեր հայրենակիցներին , ընթացքում բացատրում ու ուղղորդում էինք, որպեսզի նրանք գիտակցեն, որ 16։00-ից հետո գործելու էինք օրենքի սահմաններում»,- ասաց նա։

Հարցին, թե որքա՞ն գումարով են տուգանվել քաղաքացիները և ինչպե՞ս պետք է այս ապայմաններում վճարեն այդ բաձր տուգանքները, փոխոստիկանապետը պատասխանեց․ «Կարող եմ միայն նշել, որ 1889 քաղաքացու նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու կամ իր անձնագիր կամ լրացված թերթիկ չունենալու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել