Բաբկեն Թունյանը երեկվա միջադեպի մասին |lragir.am|
13:23 - 09 մայիսի, 2020

Բաբկեն Թունյանը երեկվա միջադեպի մասին |lragir.am|

lragir.am: Երեկ խորհրդարանում ծեծկռտուքը տեղի ունեցավ բաբկեն Թունյանի եւ Էդմոն մարուքյանի ելույթներից հետո: Միջադեպի կապակցությամբ խոսել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Պարոն Թունյան, Դուք Ձեր մեղքի բաժինն ունե՞ք երեկվա ծեծկռտուքում, թե ոչ:

Ես միայն մի առումով եմ մեղքի բաժին զգում, որ կարևոր օրակարգը թողած, երբեմն ստիպված եմ անդրադառնալ առանձին անհեթեթությունների:

Մի ամբողջ խմբակցություն անհեթեթությո՞ւն եք անվանում:

Ես անվանում չտվեցի: Ով կվերցնի իր վրա, ուրեմն այդ անհեթեթություններին էլ անդրադարձել եմ:

Ամեն դեպքում՝ նաև իշխանության վարկանիշի առումով չե՞ք կարծում, որ լուրջ վերանայման կարիք ունեք:

Տեղի ունեցածը, բնականաբար, լավ միջադեպ չէ, բայց ես իմ խոսքում երբեք որևէ մեկին չեմ վիրավորում: Եթե  լինում են քաղաքական հայտարարություններ, դրանց հնչում է քաղաքական պատասխան, իսկ ով այդ ամենը այլ կերպ է հասկանում, և դա վերածվում է անձնական վիրավորանքների, և հեգնական տոնով խոսում է, իմ կարծիքով, ունի իր մեղքի բաժինը:

Վեճը սկսեց զարգանալ հեռախոսահամարի հետ կապված Մարուքյանի դիտարկումներից հետո, մասնավորապես, Էդմոն Մարուքյանն ասում էր՝ եթե 120 հոգի ձեզ զանգել է, դուք եք այդ համարը տվել ամբիոնից:

Իրենց պատգամավորներից մեկը տեղից ձեռք բարձրացնելով ուրախ-ուրախ ասում էր՝ ես եմ տվել:

Տեղի ունեցածն ի՞նչ հետևանք կունենա երկու խմբակցությունների աշխատանքի վրա: Ի վերջո, ԼՀԿ-ի պատգամավորները նաև ձեր հանձնաժողովում էլ կան:

Ժամանակը ցույց կտա, մենք հակված ենք նորմալ աշխատանքի և, բնականաբար, բոլոր խմբակցություններում էլ, մեր ընդդիմադիր գործընկերների մեջ էլ կան մարդիկ, որոնց հետ հաճույքով աշխատում ենք, աշխատել ենք ու կարծում եմ՝ կշարունակենք աշխատել:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել