Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Այս մասին հայտնում են Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Փոխվարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում ու Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
comment.count (0)