tert.am: Ես պարզապես ցանկանում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ, կարևոր օրակարգերը թողած այն ժամանակը, որի համար դուք մեզ վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ խնդիրներ և հարցեր լուծելով, մենք վատնում ենք այսպիսի բաների վրա: Այս մասին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ խոսում է իր անունից:

Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ իրենից հասանելիք ամեն բան կանի, որ ճիշտ գծից չշեղվի: «Ես երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց: Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ես ամեն ինչի մեջ փորձում եմ առաջինն իմ մեղքի բաժինը տեսնել և բոլորին էլ նույն կոչն եմ անում»,-ասաց նա: