ԵԽ ներկայացուցիչը Լանզարոտի կոնվենցիայի վավերացման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանին
 |news.am|
19:47 - 11 մայիսի, 2020

ԵԽ ներկայացուցիչը Լանզարոտի կոնվենցիայի վավերացման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանին |news.am|

news.am: ԵԽ ներկայացուցիչ Դանիել Հոլտգենը Լանզարոտի կոնվենցիայի վավերացման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանին:

«Շնորհավորում եմ Հայաստանին Լանզարոտի Կոնվենցիայի՝ «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին ԵԽ Կոնվենցիայի» վավերացման կապակցությամբ»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱԺ-ն վավերացրել է Կոնվենցիան: 79 պատգամավորներից 78-ը կողմ է քվեարկել: 78 պատգամավորները եղել են «Իմ քայլը» խմբակցությունից, նրանց միացել է Արման Բաբաջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել