armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Արցախից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արձագանքել է իր բնորոշմամբ մեջքից խփող իշխանությունների հայտարարություններին: 

«Ալեն Սիմոնյան եւ պարոն Սասուն Միքայելյան, երկուսն էլ շահարկում են իրենց սրբություններին, այսինքն իրենց մայրերին, իրենց գործած սխալների համար»,-նշեց Մարուքյանը:

Մարուքյանը հայտարարեց՝ պետք չէ ծնողներին խառնել, որ իր ասածները վերաբերում են անձամբ այդ պատգամավորներին եւ նրանց գործունեությանը:

Պատգամավորը նաեւ անդրադարձավ մանդատները վայր դնելու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ Սասուն Միքայելյանի առաջարկին եւ ասաց. «Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ խնդրել է, որ մի ձեւ գտնեք մենք մանդատները դնենք: Որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձեւ չգիտե՞ս Նիկոլ, վերջին ընդիմախոսների՞ն ես ուզում վերացնես: Մեր մանդատներն ինչո՞ւ դնենք, ո՞ւմ ենք խփել»:

Նա նշեց, որ մանդատը վայր չեն դնելու եւ ավելացրերց, որ դա բացառված է «մանդատը դնենք, որ անսասան դիկտատուրա հիմնե՞ք երկրում»: