21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետ, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Պետք է ավելի համապարփակ խոսվեր կանանց մասին, քանի որ բազմաթիվ ձեռքբերումներ կան կանանց իրավուքների առումով սկսած պետական համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռով պայմանավորված աբորտների թվի կրճատում և կանանց նկատմամբ բռնության դեպքերի կրճատում: Այսօր Ազգային ժողովում խոսելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. զեկույցի մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
«Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ հստակ հասկանալ, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և դրանից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք: Ես Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ինչպես է լինում, որ Դուք կայծակնային արագությամբ Ձեր վերաբերմունքն եք արտահայտում այս ամբիոնից հնչեցրած մեր գործընկերոջ տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմը նստած հաց ու սոխ էր ուտում, և մեր գործընկերը եկավ ու վիրավորական տեքստ հնեչեցրե՞ց»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորը ՄԻՊ-ին խոհեմության, անաչառության և իրավիճակը ավելի խորքային նկարագրելու կոչ արեց։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հակադարձեց Հակոբյանին նշելով, որ Հայաստանում կան կանայք, ովքեր պետք է հասկանան, որ իրենք իրավատեր են։ Զոհրաբյանի խոսքով բազմաթիվ կանայք չգիտեն իրենց իրավունքները։
«Ինձ դիմել էր մի կին, ով ամուսնու կողմից բռնության էր ենթարկվում և այդ կինը չգիտեր իր իրավունքները և ասում էր, որ մեր մենթալիտետն այնպիսին է, որ իրենց հարևանները կպատժեն իրեն։ Այո՛ , իրեն պետք է բացատրել , որ ինքն իրավատեր է, պահանջատեր է, քաղաքացի է, ով ունի հավասար իրավունքներ»,- ասաց Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նիստի ներկաներին ցույց տվեց բռնության ենթարկված կանանց լուսանկարներ և նշեց, որ խնդիրները պարտակելու և կանանց իրենց իրավունքների մասին չիրազեկելու պարագայում նման դեպքերի թիվը կաճի ։
Զոհրաբյանի ելույթից հետո Աժ նախագահ Արարատ Միրզոյանը առաջարկեց և խնդրեց լրատվամիջոցներին սոլիդարություն ցուցաբերել և փակել այն կանանց դեմքերով, որոնց լուսանկարները ցուցադրել էր Զոհրաբյանը։
comment.count (0)