Անընդունելի եմ համարում Ձեր անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի նկատմամբ. Արարատ Միրզոյանը՝ Արման Թաթոյանին |tert.am|
14:17 - 12 մայիսի, 2020

Անընդունելի եմ համարում Ձեր անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի նկատմամբ. Արարատ Միրզոյանը՝ Արման Թաթոյանին |tert.am|

tert.am: Այնուամենայնիվ, իհարկե, Դուք կատարում եք Ձեր սահմանադրական պարտականությունները Ձեր համոզմամբ շատ լավ, շատերի համար շատ լավ, այնուամենայնիվ, պետք է հաշտվել այն իրողության հետ, որ գործունեության այս կամ այն ասպեկտ կարող է և գոհացուցիչ չլինել այս կամ այն պատգամավորի համար, և սա պատգամավորի իրավունքն է: Այս մասին այսօր Աղգային ժոովում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

«Դուք գիտեք՝ Ձեր նկատմամբ ես ունեմ անթաքույց հարգանք և շատ լավ համագործացում ենք, բայց պետք է հրապարակավ ասեմ, որ որպես ԱԺ նախագահ անկեղծ ասած նաև անընդունելի եմ համար Ձեր՝ թույլ տվեք ասել, անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի, դիտարկումների նկատմամբ: Դուք պետք է ավելի հարգալից լինեք ԱԺ պատգամավորների նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ մենք բոլորս պետք է ավելի հարգալից և հանդուրժող լինենք բոլորիս նկատմամբ, դրանից հավատացնում եմ՝ բոլորս կշահենք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել