Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին
17:56 - 12 մայիսի, 2020

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են փոխանցվել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։

Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։

Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել