armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր կլինի ստեղծել այս տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Նա ընգծել է, որ դեռ վաղ է խոսել պատվաստանյութի հայտնաբերման մասին: ԱՀԿ-ում կարծում են, որ այս տարի կհաջողվի ստեղծել պատվաստանյութը, սակայն դրա զանգվածային արտադրությունը կսկսվի ոչ շուտ, քան հաջորդ տարի:
comment.count (0)