Խորհրդարանում հնչած սուր խոսքի, ընդդիմադիր և քննադատական խոսքի նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի․ Էդմոն Մարուքյան
12:17 - 13 մայիսի, 2020

Խորհրդարանում հնչած սուր խոսքի, ընդդիմադիր և քննադատական խոսքի նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի․ Էդմոն Մարուքյան

Խորհրդարանում տեղի ունեցածը հետևանքներ է ունենալու, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ուրբաթ օրը իր  և պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին ու դրան հաջորդած հայտարարություններին։

Մարուքյանը նշեց, որ այսուհետ խորհրդարանում հնչած սուր խոսքի, ընդդիմադիր և քննադատական խոսքի նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի։ Ըստ Մարուքյանի խորհրդարանական ամբիոն օգտագործվել է շահարկելու անձնական բնույթի հարցեր և սրբություններ, որով, ըստ պատգամավորի փորձ է արվում արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել։

«Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ մեկի սրբության նկատմամբ մեր կողմից ոտնձգություն չկա։ Եթե  մեր և մեր հետևորդների կողմից արված որևէ հայտարարություն նման կերպ է դիտարկվել , ապա ես ներողություն եմ խնդրում։ Կապ չունի դա մոր հետ է կապված, թե այլ սրբությունների։ Այս հարցը, որը իշխանությունը փորձում է խառնել քաղաքական պրոցեսներին, մենք թույլ չենք տալու»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով այս պրոցեսին խառնվում են այնպիսի ազատամարտիկներ, ովքեր 2008-2009 թվականներին Մանվել Գրիգորյանի հետ են։ Մարուքյանն  ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում հնչող սպառնալիքներին, ինչը բերում է ավելի թեժ սպառնալիքների։ Նրա խոսքով՝ օրեցօր սպառնալիքներն ավելանում են, թեժանում ու նաև արդեն հնչում են զինված սպառնալիքների տեսքով:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել