Պատգամավորը մեկնաբանեց սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի կրթական մասը |armenpress.am|
12:44 - 13 մայիսի, 2020

Պատգամավորը մեկնաբանեց սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիայի կրթական մասը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, թե կրթական համակարգում ինչ է ներմուծելու խորհրդարանի կողմից վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Այս հարցին Կարապետյանն անդրադարձավ մայիսի 13-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Կոնվենցիայի դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը: Այն խրախուսում է երկրներին՝ իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաներին իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների և ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչելու ունակություններ տալու և ինքնապաշտպանվելու:

Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն, թե ինչ է սեռական անձեռնմխելիությունը: Այստեղ խնդիրը երեխայի տարիքին, կարիքներին հարմարեցված ունակությունների տրամադրումն է, թե ինչպես ճանաչել չափահաս անձանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ չափահաս անձից և ինչես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից առանց ամաչելու»,- ասաց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել