Տնտեսական սահմանափակումների վերաբերյալ մեկ օրում երկու որոշում է կայացվել ՀՀ պարետի կողմից: Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։

Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը:

Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում:

Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Գործելու թույլտվություն ունեցող բոլոր ոլորտներում դիտարկումները շարունակվում են:

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին խստագույնս հետևել Պարետատնից տրվող ցուցումներին: