Նոր որոշմամբ կհիմնանորոգվի 185 կմ ավտոճանապարհ |armenpress.am|
16:10 - 14 մայիսի, 2020

Նոր որոշմամբ կհիմնանորոգվի 185 կմ ավտոճանապարհ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարեց՝ ճանապարհաշինության նպատակով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով:

Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է հիմնանորոգել 185.33 կմ երկարությամբ ավտոճանապարհներ, որոնցից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 97.26 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 55.57 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 32. 5կմ: Հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների թիվը 2 է:

«Այդ նպատակով առաջարկվում է Կառավարության ներքո հաստատված միջոցներից 17.4 մլրդ դրամից 17.2 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և 0.2 մլրդ դրամը՝ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներին: 249,2 կմ շինարարության համար անհրաժեշտ գումարը կկազմի 29,8 մլրդ դրամ՝ բացառությամբ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 45+300-կմ 53+000 հատվածի հիմնանորոգում (ՈՒշի): Տրված հայտերով ճանապարհների երկարությունը կազմում է 241,5 կմ»,- ասաց Ավինյանը։

2021 թվականի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ 2020 թվականին նախագծերի համար անհրաժեշտ է 1,024 մլրդ դրամ, իսկ փորձաքննության համար՝ 65,6 մլն. դրամ:

ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 280-րդ կետի պահանջները ապահովելու նապատակով անհրաժեշտություն է առաջացել 2020 թ. նախատեսված շինարարական աշխատանքների համար իրականացնել բյուջեի վերաբաշխում 17,4 մլրդ դրամի չափով, որի մեջ ներառված են շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության գումարները։ Ոչ ֆինանսական ցուցանիշը նշված գումարի մեջ կազմում է 185,33 կմ և 2 հատ տրանսպորտային օբյեկտ։

«Ընդհանուր առմամբ, այս տարի կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ»,- շեշտեց փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել