Դիմակ կրելու պահանջը չկատարելու համար նախատեսվող տուգանքը մինչեւ 100 հազար դրամ է. Ավինյան
 |armtimes.com|
18:13 - 14 մայիսի, 2020

Դիմակ կրելու պահանջը չկատարելու համար նախատեսվող տուգանքը մինչեւ 100 հազար դրամ է. Ավինյան |armtimes.com|

armtimes.com: Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար նախատեսված են վարչական տուգանքներ:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսվում է, եւ այն հրապարակված է նաեւ կառավարության կայքում, որ «Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով»: Սա նշանակում է, որ տուգանքի չափը կարող է լինել 50-70 հազար դրամ:

Այսօր Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այսուհետ խստիվ հետեւելու են արտակարգ դրության կանոնների պահպանմանը: Պատասխանելով պատգամավորների հարցերին, թե որքա՞ն է լինելու դիմակ չկրելու համար գանձվող տուգանքը՝ նա ասաց, որ թեպետ ճշգրիտ չի հիշում, սակայն այն սկսվում է 100 հազար դրամից:

Անդրադառնալով այն հարցին, թե գուցե տուգանքները ավելի ցածր լինեն, որ հնարավոր լինի դրանք գանձել, եւ ոչ թե մարդիկ հայտարարեն, որ ի վիճակի չեն վճարել, և այս ռազմավարությունն անարդյունվետ լինի՝ Ավինյանն ասաց, որ մարդիկ, ի վերջո, պիտի ոչ թե տուգանքի մասին մտածեն, այլ չհիվանդանալու եւ վարակը չտարածելու:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել