Ծաղկաձորում մեկնարկել են 74,7 մլն դրամ արժողությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ
23:36 - 14 մայիսի, 2020

Ծաղկաձորում մեկնարկել են 74,7 մլն դրամ արժողությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում մեկնարկել են 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ (աշխատանքների մի մասն արդեն իրականացվել է):

Իսկ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ըստ մարզպետարանի լրատվական ծառայության, Ծաղկաձորում նախատեսվում է իրականացնել ներհամայնքային մի շարք փողոցների, մայթերի վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 96.6 մլն դրամ արժողությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել