Քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը
13:54 - 18 մայիսի, 2020

Քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը:

Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները մանրամասն քննարկել՝ այն լրամշակելու համար, և կարևորել կապիտալ ծախսային ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու նոր նախագծերի մշակմանը միտված աշխատանքները: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունները զարգանան լավատեսական սցենարով»,- նշել է կառավարության ղեկավարը:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել