ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը օնլայն ձևաչափով քննարկում է անցկացրել
12:18 - 20 մայիսի, 2020

ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը օնլայն ձևաչափով քննարկում է անցկացրել

Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերովխորհրդի անդամների հերթական աշխատանքային հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափովտեղի է ունեցելմայիսի 18-ին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպումը նախագահել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կռուպկոն:

Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության մասով Խորհրդի անդամները` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, պարենային արդյունաբերության և մելիորացիայի նախարար ԷրկինբեկՉոդուևը,Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար ԴմիտրիՊատրուշևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի գծով նախարար Արտակ Քամալյանը ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տեխնիկական կարգավորման գծով նախարար Վիկտոր Նազարենկոն:

Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերովխորհրդի անդամները ներկայացրել են COVID-19 կորոնավիրուսայինհամավարակի  զարգացմանպայմաններում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից իրականացված միջոցառումները։Այնուհետև Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության  կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք առաջարկները`COVID-19 համավարակի մասով:

Քննարկվեել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեթոդաբանության հիման վրա, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվելԵվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի հաջորդ նիստն անցկացնելընթացիկ տարվաերկրորդ կիսամյակում` Բելառուսի Հանրապետությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել