ՊԵԿ-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման  շահառուներին հորդորում է դրամաշնորհ ստանալու դիմումները ներկայացնել այսօր
15:22 - 20 մայիսի, 2020

ՊԵԿ-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառուներին հորդորում է դրամաշնորհ ստանալու դիմումները ներկայացնել այսօր

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում` 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել այսօր:

Միաժամանակ ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս, մինչև ուղարկելը, ևս մեկ անգամ ստուգել լրացված տվյալների ճշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել