Հավանականությունը բարձրացնելու կողմն է. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի վերաբերյալ ներկայացված հայտի մասին |tert.am|
16:57 - 21 մայիսի, 2020

Հավանականությունը բարձրացնելու կողմն է. Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի վերաբերյալ ներկայացված հայտի մասին |tert.am|

tert.am: Հայտը ուսումնասիրվում է, այն բավականին մեծ փաստաթուղթ է, շուրջ 1500 էջանոց, և երբ կավարտենք, լրիվ հիմնավորումները մեր տեսլականով կներկայացնենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտին:

«Երբ արդեն ավարտենք մեր բոլոր հաշվարկները, կսկսենք հանրային քննարկում: Մոտավորապես տասը օր սպասեք, մոտ օրերս կլինի հաշվարկները»,-ասաց նա:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 28 դոլարով կամ 11 տոկոսով։ Այսպիսով 255 դոլարի փոխարեն առաջարկում են 283 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց։  

Ինչ վերաբերում է հարցին, թե հայտը քննարկելիս հաշվի առնվելու է կորոնովիրուսով պայմանավորված երկրի սոցիալական, տնտեսական հարցերը, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ այդ հարցը քաղաքական է: «Քաղաքականությամբ մենք չենք զբաղվում, մենք մեր մասնագիտական գործն ենք անում: Ունենք հայտ, ունենք էներգետիկայի մասին օրենք, այդ հայտին պետք է օրենքին համապատասխան մասնագիտական դաշտում արձագանքել»,-ասաց նա և նշեց, որ տնտեսական վիճակի գնահատումը կառավարության խնդիրն է:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել