armenpress.am: Արայիկ Հարությունյանը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Միջոցոռւմը տեղի ունեցավ Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով:

Նախագահի երդման համար դահլիճ բերվեցին Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը:

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու համար երդման իր խոսքում Հարությունյանը, մասնավորապես, ասաց. «Ստանձնելով ԱՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Գերաշնորհ Սրբազան հայրը: ԱԺ հատուկ նիստին մասնակցում է ԱՀ ազգային ժողովի  պատգամավորներ, Արցախի անվտանգության խորհրդի և կառավարության անդամները, Գերագույն դատարանի նախագահն ու Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանի նախագահները, Պաշտպանության բանակաի բարձրագույն սպայակազմը, ԿԸՀ-ի անդամները, Հայաստանի և Արցախի կուսակցության ներկայացուցիչներ և այլք:

Օրհնանքի իր խոսքն առաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, շնորհավորեց նաև Սուրբ համբարձման տոնի առիթով: