Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորիս միասնականությունը. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է Արայիկ Հարությունյանի հետ
20:05 - 21 մայիսի, 2020

Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորիս միասնականությունը. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել և հետագա հաջողություններ մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման գործին:

Նախագահ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախագահին՝ ընդգծելով, որ Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորի միասնականությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել