Բողոքի ակցիա Շուշիում՝ մինչ Արայիկ Հարությունյանը ստանձնում էր նախագահի պաշտոնը (ֆոտո)
 |news.am|
20:33 - 21 մայիսի, 2020

Բողոքի ակցիա Շուշիում՝ մինչ Արայիկ Հարությունյանը ստանձնում էր նախագահի պաշտոնը (ֆոտո) |news.am|

news.am: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում այսօր՝ մայիսի 21-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի, որն այսօր Արցախի ԱԺ հատուկ նիստում ստանձնեց պաշտոնը։

«Գիտակից ընտրության» Ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ բողոքի ակցիայից, որտեղ մի խումբ քաղաքացիներ ֆլեշմոբ են իրականացրել։ Նրանք կանգնել են փողոցում եւ պարզել «Կեղծված ընտրություններ», «Գանձագող», «Մի՛ երդվիր, չենք հավատում» եւ այլ գրություններով պաստառներ։

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել դեպի մշակութային կենտրոն տանող փողոցը։ Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս ցուցարարներին առաջ գալ։

Ցուցարարները սուլում են երդմնակալության արարողության մասնակիցներին տեղափոխող բոլոր մասնակիցների հետևից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել