armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 197 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 334 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 082 հազար 717 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 620 հազար 902 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 96 հազար 354 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 317 հազար 554 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 099:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 310 հազար 921-ի, վարակի հետևանքով մահացել է 20 հազար 082 մարդ: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 280 հազար 117 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 940:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 250 հազար 908 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 042: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 228 հազար 006, մահերինը՝ 32 հազար 486: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 826 է, մահացածներինը՝ 28 հազար 215:

Գերմանիայում 179 հազար 021 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 309 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 153 հազար 548-ի, մահացածներինը՝ 4 հազար 249-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 129 հազար 341-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 249 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 971 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 721-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 38 հազար 651, մահերինը՝ 17: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 898 է, մահացածներինը՝ 237:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 18 հազար 609-ի, մահացածներինը՝ 129-ի: Եգիպտոսում 15 հազար 003 հաստատված դեպք կա, մահացել է 696 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 877 վարակվածության, 140 մահվան դեպք: Լիբանանում կա 1024 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: