armtimes.com: Լուսանկարն արվել է Արցախի Հանրապետությունում, այնտեղ գործում են բոլորովին այլ կանոններ ու կարգեր, այլ սահմանափակումներ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում մեկնաբանելով երեկ Արցախում պաշտոնյաների մասնակցությամբ արված լուսանկարի շուրջ աղմուկը՝ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը եւս Արցախում մասնակցել է Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:

«Արցախի պարետի որոշումների եւ մեր որոշումների մեջ կտրուկ տարբերություն կա, այնտեղի թվերի եւ այստեղի թվերի մեջ՝ զգալի տարբերություն: Լուսանկարն արվել է բաց տարածությունում, բացի այդ, Արցախում նման խիստ սահմանափակումներ, ինչպես Հայաստանում, չկան: Հասկանալի է, իհարկե, զայրույթն ու հարցերը, որ երեկվանից քննարկվում են: Նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք է հաշվի առնել կանոնները, բայց կարծում եմ՝ այս պարզաբանումն ու իրավիճակի այս նկարագիրը հասկանալի են:

Շարունակությունը՝ armtimes.com-ում