Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաստատել է շուրջ 1․000․000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով Հայաստանին հատկացվող դրամաշնորհը
17:18 - 22 մայիսի, 2020

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաստատել է շուրջ 1․000․000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով Հայաստանին հատկացվող դրամաշնորհը

Դեռևս նախորդ տարի Շրջակա միջավայրի նախարարության և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 2020 թվականի մայիսի 20-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաստատեց շուրջ 1․000․000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով Հայաստանին հատկացվող դրամաշնորհը։ Այս մասին հայտնում է ՇՄ մամուլի ծառայությունը։

Փարիզյան համաձայնագրի ներքո անդամ պետությունները «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» միջոցով ներկայացնում են ազգային կլիմայական օրակարգն ու պարտավորությունները, որոնք իրականացնելու են հանուն համընդհանուր նպատակի`պահպանել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 2 աստիճան մինչարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից (միևնույն ժամանակ նպատակ ունենալով զսպել մինչև 1․5 աստիճան) և արդյունքում խուսափել կլիմայի փոփոխության անդառնալի բացասական հետևանքներից։

Փարիզի համաձայնագրի շուրջ բանակցությունների կարևոր արդյունքներից էր թափանցիկության ուժեղացված շրջանակի ստեղծումը` երկրների կողմից առկա և ապագա պարտավորությունների կատարման ընթացքին հետամուտ լինելու համար։ Այդ իսկ նպատակով, «Փարիզի համաձայնագրի ներքո թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ծրագիրը ստեղծվել է Համաձայնագրի անդամ պետությունների խնդրանքով՝ աջակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի/ ԿՓՇԿ-ի/ Հավելված I-ում չընդգրկված երկրներին (այդ թվում՝ Հայաստանին)՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները և ազգային առաջնահերթությունների hամապատասխան բարձրացնելով հաշվետվողականության թափանցիկությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել