Թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է՝ այս օրերին չի բացվել հենց վարակման կասկածի պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ նշյալ մանկապարտեզ երեխաներ չեն հաճախել, երեխաների հետ շփումներ չեն եղել։