ԱՄՆ-ում պետական դրոշները երեք օրով իջեցվել են՝ ի հիշատակ կոնորավիրուսից մահացածների

 |armenpress.am|
22:20 - 22 մայիսի, 2020

ԱՄՆ-ում պետական դրոշները երեք օրով իջեցվել են՝ ի հիշատակ կոնորավիրուսից մահացածների |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով երկրում երեք օրով իջեցվել են պետական դրոշները՝ ի հիշատակ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

«Դաշնային բոլոր շենքերի և ազգային հուշարձանների պետական դրոշներն իջեցվելու են՝ ի հիշատակ այն ամերիկացիների, ում մենք կորցրել ենք կորոնավիրուսի պատճառով»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերի իր էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել