22։01- Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 330 890 դեպք այն դեպքում, երբ Ռուսաստանում վարակակիրների թիվը 326 448 էր։ Վերջին մեկ օրվա ընթացքում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 20 803 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է այդ երկրի համար՝ կորոնավիրուսի համավարակից ի վեր։ Վերջին մեկ օրվա ընթացքում վիրուսից մահացել է 1001 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 21 579։ |hetq.am| 

 

16։22- Իրանում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի տեմպի նվազում է գրանցվում: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1869 դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 133 հազար 521: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 104 հազար 072 մարդ:  Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 59 մարդ, մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 7 հազար 359: |armenpress.am|

13։34- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 9 հազար 434-ով։Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 335 հազար 882-ի։Ապաքինվածների ընդհանուր թիվը դարձավ 107 հազար 936։ Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 139-ով։ Մահերի ընդհանուր թիվը 3 հազար 388 է։ |armenpress.am|

12։30-Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 307 հազարից:  Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 340 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 160 հազար 530 մարդ:

🇺🇸Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 645 հազար 353 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 97 հազար 655 է:

11։59-Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել:

Երկրում հաստատվել է 728 դեպք: 
Մեկ օրում վիրուսից ապաքինվել է 14 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 509-ն են:
Վիրուսից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 քաղաքացի: |aliq.ge|

11։51- Կիպրոսի տրանսպորտի նախարար Յիաննիս Կարուսոսը երեկ հայտարարել է, որ 3 ամսվա դադարից հետո հունիսի 9-ից Կիպրոսի օդանավակայանները նորից բաց կլինեն կոմերցիոն թռիչքների համար։ Կազմվել է թույլատրելի 20 պետությունների ցուցակ, սակայն այդ ցուցակում բացակայում են Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը, քանի որ այդ երկրներում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը մնում է մտահոգիչ։ |france24.com