Մայիսի 23-ին՝ Ժամը 15։15-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցողներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին։

Պարետի ցուցումով վերոնշյալ թռիչքով Հայաստան ժամանող մեր հայրենակիցները օդանավակայանում ստուգում անցնելուց, տվյալները փոխանցելուց հետո կուղեկցվեն դեպի ինքնամեկուսացման վայրեր։