Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ |hetq.am|
18:30 - 24 մայիսի, 2020

Մանվել Գրիգորյանը պարտավորեցման հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ |hetq.am|

hetq.am: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելուն և համապատասխան եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջով:

Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ ըստ էության Մանվել Գրիգորյանը բուժում չի ստանում, պարզապես «կոնսերվացնում» են հիվանդությունները: Փաստաբանի խոսքերով, թե՛ հիվանդության պատմության տվյալները, թե՛ բուժող բժշկի մասնագիտական կարծիքը հանգեցրել են նրան, որ այլևս Հայաստանում հնարավոր չէ առողջապահական գործառույթներ կատարել՝ առողջության լավացման հետ կապված, և անհրաժեշտ է, որ Մանվել Գրիգորյանը հետազոտվի և բուժում ստանա արտերկրում: Հայաստանում այդ սարքավորումները և դեղամիջոցները բացակայում են, և ընդհանրապես՝ պահանջվող դեղամիջոցներն այստեղ գրանցված չեն:

Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է: Գտնվում է տանը, որտեղ առկա են վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներ: Ստանում է, ոչ թե բուժում, այլ հանգստացնող դեղորայք՝ ցավազրկող, քնաբեր և այլն:

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի կա՛մ հիվանդության պատմության հիման վրա թույլատրեն, որպեսզի Մանվել Գրիգորյանը մեկնի արտերկիր, կա՛մ, եթե նպատակահարմար են գտնում հրավիրեն բժշկական հանձնաժողով և որոշեն՝ անձը տեղափոխվի արտերկիր, թե ոչ: Սակայն, ըստ փաստաբանի, առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ գործը գտնվում է դատարանում և իրենք նման իրավասություն չունեն:

Լ. Բաղդասարյանն այդ պատասխանը որակում է ոչ իրավաչափ, քանի որ նշվածը հենց առողջապահության նախարարության գործառույթն էր, ինչը չի իրականացվել: Թեև պատասխանն իրենց համար ընդունելի չի եղել, սակայն փաստաբանն այն ներկայացրել է դատարան: Վերջինս, ըստ Լևոն Բաղդասարյանի, իրավամբ մերժել է՝ պատասխանելով, որ դա հենց Առողջապահության նախարարության իրավասությունների տիրույթում է գտնվում:

Դատարանի գրությունն ուղղարկվել է առողջապահության նախարարություն, դարձյալ պահանջելով կամ հիվանդության պատմության հիման վրա թույլտվություն տալ, կամ հրավիրել հանձնաժողով: Այս անգամ Առողջապահության նախարարությունից պատասխանել են, թե գրությունն ուղարկել են Արդարադատության նախարարություն:

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել