Վարակի դեպքերի 75 և ավեի տոկոսն արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում և սպասակման ոլորտներում․ Նիկոլ Փաշինյան
19:43 - 24 մայիսի, 2020

Վարակի դեպքերի 75 և ավեի տոկոսն արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում և սպասակման ոլորտներում․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի բռնկումներին։

«Դեպքերի աճի հիմնական պատճառը  արդյունաբերական ձեռնարկություններն են․ մեր դեպքերի 75 և ավելի, նույնիսկ 80 տոկոսն արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում և սպասակման ոլորտներում»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սահմանափակումները թուլացնելիս իրենք գիտեին, որ  դա կարող է բերել վարակի դեպքերի թվաքանակի ավելացման։ Բայց պարետատունը հստակ անվտանգության կանոններ է սահմանել, որոնք պահպանելու դեպքում բռնկման դեպքեր տեղի չեն ունենա։ 

«Մենք հասկացանք, որ տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ։ Երկու ընտրություն է՝  զուտ տնտեսական ընտրություն և զուտ առողջապահական ընտրություն։ Մենք փորձել ենք և շարունակելու ենք փորձել գնալ հավասարակշռված մոտեցմամբ, որտեղ տնտեսական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում, և առողջապահական առաջնահերթությունները երկրորդ պլան չեն մղվում։ Այո՛, կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է, բայց մենք մեր քաղաքականության արդյունքում ըստ էության ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում։ Ոչ միայն գնաճի, այլև ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենաստաբիլ վիճակներից մեկն ենք ունեցել»,- ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վարակի նոր դեպքերի մեծ թվաքանակը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ աջակցման 9-րդ ծրագրի շահառուներն իրենց աջակցությունը ստանալու նպատակով այցելել են բանկեր, և բանկերը ոչ բոլոր դեպքերում են պատշաճ մակարդակով պահել անվտանգության կանոնները։

«Մենք առաջինը պետք է խստագույն հսկողություն սահմանենք արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների՝ անվտանգության կանոնների պահպանման վրա։ Ընդ որում մենք այստեղ և՛ պատժողական քաղաքականություն ենք վարելու, և՛ նաև մարդկանց ենք բացատրելու։ Իրականության փոփոխության գործիքը անհատի փոփոխությունն է ամեն իրավիճակում։ Կորոնավիրուսային իրավիճակի փոփոխության գործիքն անհատի վարքագծի փոփոխությունն է»,- նշեց վարչապետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել