Ձերբակալված քաղաքացիներին Կապանից տեղափոխում են Երևան, բողոքի ակցիան դադարեցվեց  |tert.am|
23:41 - 24 մայիսի, 2020

Ձերբակալված քաղաքացիներին Կապանից տեղափոխում են Երևան, բողոքի ակցիան դադարեցվեց |tert.am|

tert.am: Քաջարանցի ձերբակալված քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաներով տեղափոխում են Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել ակցիան և վերադառնալ իրենց համայնք՝ Քաջարան՝ պայմանով, որ ձերբակալվածների նկատմամբ տեղի ունենալիք գործողությունները կկատարվեն միմիայն օրենքի շրջանակում:

Հիշեցնենք, Քաջարան համայնքի բնակիչները Կապանի ոստիկանության բաժանմունքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ ոստիկանության շենքի առջև հավաքվածների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել