Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ, վարակակիրը Շահումյանի շրջանից է, հաստատվել է ընդհանուր 34 դեպք
11:09 - 25 մայիսի, 2020

Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ, վարակակիրը Շահումյանի շրջանից է, հաստատվել է ընդհանուր 34 դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի(COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր:

Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի հիվանդացության 34 դեպք:

Հուրախություն բոլորի, հիվանդությունը հաղթահարել են ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-են, մահացություն չի գրանցվել:

Տեղեկացնենք նաև, որ շարունակվում է 72 քաղաքացու մեկուսացումը, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել