Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ. Գեղամ Գևորգյանը՝ դիմակների շուկայի մասին |tert.am|
14:06 - 25 մայիսի, 2020

Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ. Գեղամ Գևորգյանը՝ դիմակների շուկայի մասին |tert.am|

tert.am: Որևէ կերպ չեմ կարողանում հաշվարկել, թե ինչպես պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման դիմակը և, անկեղծ ասած, մի քիչ վառ երևակայություն է պետք հասկանալու համար, թե ինչպես է, որ գինը հասնում է 220 դրամի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին:

Արարատ Միրզոյանն ասաց, որ անձամբ իր համար էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դիմակի գինը 80 դրամից անցնել: «Խնդրում եմ մեզ համար, մեր քաղաքացիների համար մանրամասն այս հարցին անդրադառնալ, որ բոլորը հասկանան, որ այնպես չէ, թե համավարակի պայմաններում ինչ-որ տնտեսվարողներ կարող են օգտվել առիթից և այսպիսի իրավիճակում գերշահույթներ ապահովել»,-ասաց նա:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա մայիսին, ապրիլին 116 դրամ է եղել: Նա նշեց, որ այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ և արտադրող։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել